Լոլիտա.
Բարև Ձեզ: Ես 25 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, աշխատում եմ դպրոցում, 6 օրյա ռեժիմով ստանում եմ 124 000 մաքուր աշխատավարձ, այսօրվանից 14 օրով բացել եմ բյուլետեն, ուզում եմ իմանալ ինչքա՞ն գումար կստանամ /25.03.21-07.04.21/:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լոլիտա.
Բարև Ձեզ: Ես 25 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, աշխատում եմ դպրոցում, 6 օրյա ռեժիմով ստանում եմ 124 000 մաքուր աշխատավարձ, այսօրվանից 14 օրով բացել եմ բյուլետեն, ուզում եմ իմանալ ինչքա՞ն գումար կստանամ /25.03.21-07.04.21/:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այս տվյալները թերի են, ներակայացրեք միջին աշխատավարձը որքան է ու դրանից ելնելով հնարավոր կլինի հաշվարկել,վերցվում է միջինի 80 տոկոսը, առաջին օրը չի վճարվում, մնացածը՝ վճարվում են:
Բարև Ձեզ, Լոլիտա: Հաշվարկը կատարելու համար էլի տվյալներ են պետք: Նախ հաշվարկվում է կեղտոտ աշխատավարձից: Փետրվարից սկսած հետ եք գնում 12 ամիս և գումարում այդ ընթացքում ստացած բոլոր վճարները (աշխատավարձ, հավելավճար, հավելում և պարգևավճար, վերջինս՝ 1/12 մասով): Ստացված գումարը բաժանում եք 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար, այդ գումարն էլ բազմապատկում եք 80 %-ով (անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80 %-ից): Դա էլ բաժանում եք 25-ի (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար: Ստացված գումարը բազմապատկում եք 11-ով (Ձեր անաշխատունակության թերթիկը 12 օրով է, հանգստյան օրերը չեն հաշվարկվում)՝ 1-ին օրը չի վճարվում, 5 օրը վճարվում է գործատուի հաշվին, մնացած օրերը՝ պետության: