Հրաչյա.
Բարև ձեզ։ Հունիսի 9-ից մինչև 30-ը բյուլետենի մեջ եմ լինելու։ Կեղտոտ աշխատավարձս 320 000 դրամ է, որքա՞ն եմ վարձատրվելու։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հրաչյա.
Բարև ձեզ։ Հունիսի 9-ից մինչև 30-ը բյուլետենի մեջ եմ լինելու։ Կեղտոտ աշխատավարձս 320 000 դրամ է, որքա՞ն եմ վարձատրվելու։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հաշվարկի համար միջին աշխատավարձի թիվն էլ ասեք: Եղավ հնգօրյա է:
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հաշվի առեք, որ առաջին աշխատանքային օրը չի վճարվում, հաջորդ հինգ աշխատանքային օրերը վճարվում են գործատուի հաշվին, նոր մնացած օրերը պետության հաշվին։
Եթե վերցնենք, որ միջին աշխատավարձը 320000 դրամ է և աշխատում եք հնգօրյա գրաֆիկով, ապա ստացվում է 320000*80%/21*15օր=182857 կեղտոտ։
Բարև ձեզ: Ունեմ 13 տարվա աշխատանքային ստաժ, 5 տարի էլ սովորել եմ ԲՈՒՀ-ում, բայց չեմ ծառայել։ Այդ սովորելու տարիները որպես ստաժ հաշվու՞մ են, թե՞ չէ։
Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հոդված 29. Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները:
Շնորհակալ եմ։