Բյուլետենի հաշվարկ

Յանա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. հիվանդության նպաստը հաշվելիս քանի՞ օր պետք է հաշվել աշխատողի հաշվին, գործատուի հաշվին և պետ. բյուջեի հաշվին։ Խնդրում եմ` նաև նշեք օրենքի հոդվածը։ Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Օրենքի հ.6 2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Ժամանակավոր անաշխատունակության 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 6-րդ աշխատանքային օրվանից սկսած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ռուզաննա

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները՝ բացառությամբ մայրության նպաստի, վճարվում են գործատուի և բյուջեի միջոցների հաշվին։ Նայեք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 6-րդ հոդվածի 2-րդ կետը։

Ալլա

Մեկ էլ հաշվի առեք, որ վճարվում է միջին աշխատավարձի 80 տոկոսի չափով։