Բյուլետենի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ: Աշխատում եմ որպես սկսնակ հաշվապահ հանրային սննդի ոլորտում: Մատուցող ունենք, որը գրանցված է աշխատանքային պայմանագրով, բայց ամսական աշխատում է 12 ժամ: Հիմա վիրահատվել է և ցանկանում է բյուլետեն բերել, որ փոխհատուցում ստանա: Կասեք՝ հնարավո՞ր է նման բան ձևակերպել, և եթե այո, ինչպե՞ս անել, որտեղի՞ց սկսել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, հնարավոր է: Ձևակերպել 1 հաշվեք իր միջին աշխատավարձը ու բերված բյուլետենի հիման վրա հաշվարկեք ու վճարեք:

Մ

Այսինքն` գրանցված է ոչ լրիվ աշխատաժամանակով, եթե տիրապետում եք հաշվարկի կարգին, ապա նույն կերպ ինչպես նորմալ աշխատաժամնակի դեպքում։ Պարզապես հատուցվող գումարի չափն է ուրիշ լինում։
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին օրենք Ն-160:

Nerses

Այո, հնարավոր է,պետք է գտնեք միջին աշխատավարձը:
Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի։ Անաշխատունակության նպաստի հաշվարկման համար պետք է գտնեք աշխատողի միջին ամսական աշխատավարձը, ստանաք դրա 80 %-ը, այնուհետև բաժանեք այն 21-ի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 25-ի՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և բազմապատկեք անաշխատունակության օրերի թվով՝ մեկ օր հանած։ Անաշխատունակության նպաստը հարկվում է միայն եկամտային հարկով։

karine

Բյուլետենի հիման վրա հաշվարկեք և վճարեք, խնդիր չկա։