Բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարում

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարմանը: Հաստատությունը 2017թ-ից իրականացնում է գործունեություն պացիենտների ռենտգեն ախտորոշումներ, բուժում, և հիվանդանոցային գործունեություն չի ծավալում: Արդյո՞ք վերջինս պարտավոր է ներկայացնելու բնապահպանական հարկի հաշվետվություն և վճարել հարկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Համաձայն ՀՕ Հոդված 164.Բնապահպանական հարկով հարկման օբյեկտը
 
1. Բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը.
2) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը.
3) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝
ա. հատուկ հատկացված տեղերում տեղադրելը,
բ. հատուկ հատկացված տեղերում պահելը.
4) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը,
բ. ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը:
Այս կետերից ո՞րն է առնչվում ձեր գործունեության հետ։

Ներսես

Կարդացեք ՀՕ 164-րդ հոդվածը