Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Արփինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Միկրո չի կարող լինել, պետք է բացեք ԱՁ, գործեք շրջհարկի դաշտում, դուրս գրեք հաշվարկային փաստաթղթեր, կամ եթե կանխիկ եք գործելու /սահմանափակում կա/ պետք է ունենաք ՀԴՄ։

Արփինե

Բեռնափոխադրող կազմակերպություններ կան, որ աշխատում են միկրոյով, այսինքն եթե 10 հոգուց ապրանք է վերցվել, բոլորի անունով առանձին հաշիվ՞ պետք է դուրս գրել՞, դե հա երևի կանխիկ, բայց հդմ ի անհրաժեշտություն կա՞ , չի կարելի հաշիվ գրել ու կանխիկ ստանալ գումարը՞ չէ որ ֆիզիկական անձանցից է գումարը վերցնում, ինչ սահմանափակում՞

Tigran

Բեռնափոխադրումները լիցենզավորման ենթակա չեն,սակայն ՏԿԵՆ-ի հետ կապված հարցեր կան: Ավելի լավ է շրջհարկով գործեք քանի որ գործակալության կամ հանձնարարության պայմանագրային գործողություններ,հաշվարկային փաստաթղթեր պետք է դուրս գրել ու ՀԴՄ է պետք: Կանխիկ գումարներով աշխատելու համար դրամարկղային գործարքների կանոնները պետք է ապահովեք: Համենայդեպս մեկ գլխավոր հրապարակային պայմանագիր ունենալու խնդիր ունեք,ու պետք է հստակ ամրագրել թե մաքսային հարցերը ում վրա են մնալու:

Արթուր

Կարծում եմ՝ կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում: Այո, անհրաժեշտ է ՀԴՄ, տես ՀՕ Հոդված 380.Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները:

Ներսես

Եթե ծառայություն է մատուցում միայն բեռնափոխադրում է ապա կարող է, սակայն մաքսազերծման հետ կապված խնդիրներ կլինեն, եթե ֆիզ անձի ապրանքներ է այսինքն ֆիզ անձերը պետք է հայտարարագրեն..: