Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Տաթև.

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով: Պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է գրանցումից հետո 20 օրվա ընթացքում ներկայացնեք շրջհարկի հայտարարությունը էլեկտրոնային եղանակով, էլ.ստորագրությամբ: Բեռնափոխադրումները երկրի ներսու՞մ, թե՞ միջպետական: Եթե գրանցված աշխատող ունենա, ապա եկամտային հարկի, շրջհարկի հաշվետվություններ:

Տաթ

ՀՀ-ից ՌԴ, ինչպես նաև ՌԴ-ից ՀՀ:

Tigran

Պետք է գործեք շրջհարկի դաշտում, միկրոյով չեք կարող, 5 տոկոս է շրջհարկը:

Tatev

ԱՁ գրանցվել է 29.09.21-ին, շրջհարկի դիմումը ներկայացված է, սակայն տվյալ պահին աշխատող չունի և ոչ մի գործունեություն դեռ չի ծավալել: Ի՞նչ պարտավորություններ ունի, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի:

Ալլա

Առաջին հերթին էլեկտրոնային ստորագրության հաստատում, հետո շրջհարկի հայտարարություն։ Քանի որ շրջհարկում եք գործելու, ամսական հանձնելու եք եկամտային հարկի հաշվարկներ աշխատողների գծով, չմոռանաք աշխատողների հայտերը ներկայացնել, եռամսյակային շրջհարկի հաշվարկները։

Artur Ananyan

Բարև Ձեզ, Տաթև։ Կարծում եմ՝ տվյալ գործունեությունը կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե համապատասխանում եք բոլոր պահանջներին։ Դրա համար պետք է հանձնել դիմում էլեկտրոնային եղանակով 20-օրյա ժամկետում։

Արա

20 օրվա ընթացքում պիտի տա հայտ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար, պիտի տարեկան հաշվետվություն տա շրջանառության վերաբերյալ, իսկ եթե աշխատող ունի, ամեն ամիս պիտի հաշվետվություն տա:

Tatev

ԱՁ գրանցվել է 29.09.21-ին, շրջհարկի դիմումը ներկայացված է, սակայն տվյալ պահին աշխատող չունի և ոչ մի գործունեություն դեռ չի ծավալել: Ի՞նչ պարտավորություններ ունի, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի:

Սիրանուշ

3-րդ եռամսյակի շրջհարկի հաշվետվություն պիտի տաք (տայիք))