Բենեդետտո Կոտրուլին համարվում է իտալական հաշվապահության ստեղծողներից մեկը, իսկ ռուս պատմաբան Գոլենիշեվ-Կուտուզովի համոզմամբ` ժամանակակից հաշվապահության իրական նախահայրը:
Կոտրուլին գրանցում էր կրեդիտը ձախ, իսկ դեբետը` հաշվի աջ էջում (կողմում):
Դրամական միջոցների հաշվառման համար նա նախատեսում էր 2 սյունակ:Առաջինում նշվում էր սկզբնական արտարժույթը, իսկ երկրորդում` դրա տեղական փոխարժեքը:Ընդ որում Կոտրուլին չէր նշում արտարժութային (կուրսային) տարբերությունների հաշվարկի մեթոդներ, սակայն ընդգծում էր դրանց նշանակությունը` նշելով, որ նա, ով չի հասկանում նման հաշվարկի անհրաժեշտությունը, չի կարող արժանի լինել հաշվապահի կոչմանը:
Կոտրուլին նկարագրել է նաև Վնասների և շահույթների հաշվի լրացման կարգը և ցույց է տվել, որ հաշվեմնացորդը պետք է տեղափոխվի Կապիտալի հաշվին:
Աղբյուր` accountant.am
[…] գրանցման եղանակի առաջին նկարագրությունը եղել է Բենեդետտո Կոտրուլիի “Առևտրի և կատարյալ առևտրականի մասին” գրքում, որը […]