Անուշ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Ես սովորում եմ պետական ԲՈՒՀ-ում և միաժամանակ աշխատում եմ պետական հիմնարկում: Արդյո՞ք իրավունք ունեմ աշխատանքից բացակայելու դասերին մասնակցելու համար, և աշխատավարձից պահումներ նախատեսվու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:
Բարև, սիրելի Անուշ։ Եթե սովորում ես և միաժամանակ աշխատում, ապա դասերի գնալու ժամանակ պետք է տեղեկանք ներկայացնես աշխատավայր քո ԲՈՒՀ-ից, որպեսզի քեզ վճարեն քո աշխատավարձը։ Եթե չներկատացնես տեղեկանքը, ապա քո աշխատանքից բացակայությունները կհամարվեն անհարգելի, և դու չես վարձատրվի։ Աշխատանքային օրենսգրքում կարող ես գտնել քո հարցերի մնացած պատասխանները։