Բարձր լեռնային վայրում աշխատողին չի վճարվել հավելում

Վարդանյան.

Բարձր լեռնային հավելավճար չեն վճարել մոտ 6 տարի, ինչպե՞ս պետք է վերականգնեն չվճարվածը։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest


1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այս հարցում կարևոր է պետական կամ ոչ պետական աշխատանքում լինելը, քանի որ պետական որոշ ծառայողներին այդ լրավճարը չի վերաբերել, իսկ պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողների համար բարձրլեռնային վայրերում աշխատելու համար սահմանված է այդ լրավճարը: Պետք է առաջարկեմ դիմել դատարան՝ ընդհանուր իրավասության կամ վարչական՝ կախված իրողություններից, հաշվի առնելով, որ ըստ Աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով: Իսկ բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը լրացուցիչ աշխատավարձի տարր է: