Բարձրլեռնային բնակավայրի աշխատակցի աշխատավարձի հաշվարկ

Հեղինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ կասեք, եթե աշխատակիցը կես դրույքով է աշխատում, ապա բարձրլեռնային վճարը 4 000 պետք է կազմի՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի որ օրենքով հստակ չափ չի սահմանված, ձևակերպեք որպես լրավճար, իսկ չափը որոշելու հարցը դիտարկեք ձեր ֆինանսական հնարավորությունների շրջանակում:

Մարիաննա

Բարև Ձեզ, Հեղինե:
Աշխատանքային օրենսգրքի hոդված 183. Աշխատանքի վարձատրությունը ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դեպքում
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում:
2. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բարձրլեռնային շրջաններում տարվող աշխատանքների ցանկին, որոնք ներառված են ծանր, վնասակար աշխատանքների շարքում, կարող եք ծանոթանալ Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշման մեջ: Տեսեք՝ արդյոք Ձեր աշխատանքը կա այդ ցանկում: