Բարեգործական ՀԿ գործունեության հետ կապված

Հասվիրա Մինասարյան.

Հարգելի գործընկերներ, ես ունեմ մի հարց, որն ինձ անհանգստացնում է և նույնպես կապված է բարեգործական հասարակական կազմակերպությունների գործունեության հետ: Ես թարգմանիչ եմ և ձևակերպված եմ որպես անհատ ձեռներեց: Այժմ ես բացել եմ բարեգործական հասրակական կազմակերպություն, որպեսզի անհատույց առանց շահույթ հետապնդելու օգնեմ հասարակությանը հոգ տանելով աղքատներին, թշվառներին, հիվանդներին, ծերերին, անապահով երեխաներին: Հարկային բաժնում ինձ ասացին, որ ես պետք է ավելացած արժեքի հարկ (ՆԴՍ)մուծեմ որովհետև երկու ձեռնակությունում էլ ես եմ նախագահը: Բայց չէ որ բարեգործական կազմակերպությունները ազատված են հարկերից: Այսպիսով պարզվում է, եթե ես իմ թարգմանչական գործունեությամբ ուզում եմ ապահովել իմ ընտանիքին և օգտագործել իմ հնարավորությունները նաև բարեգործություն անելու համար, պետք է վճարեմ 20 տոկոս ՆԴՍ, երբ բարեգործությունից ոչ մի շահույթ ես չունեմ, և փոխարենը օգնելու որ մարդիկ բարեգործությամբ օգնեն հասարակությանը, պետական օրենքը կարծես թե պատժում է, և վերցնում այնպիսի մի տուրք, որ մարդ հուսահատության է մատնվում և մտածում թե ինչպես դուրս գա այս բեռի տակից: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա և խնդրել ինձ պատասխանել, թե ինչպես վարվեմ և ում դիմեմ այս հարցի վերաբերյալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Հավսիրա բարև Ձեզ: Օրենքը ասումա,որ ՀԿ-ի անհատույց սպառումը ազատված է ԱԱՀ-ից(ԱԱՀ-ի մասին օրենք Հոդված 15,կետ22)Եթե Ձեր հաշվառման ՏՀՏ-ում ԱՍՈՒՄ ԵՆ, որ այնուամենայնիվ պետքա մուծեք, ապա, լավ կլինի, որ իրենց ասածը ինչ որ օրենքով, հրահանգով, կառավարության որոշումով կամ այլ իրավական ակտով հիմնավորեն:

Գնել

Անձը ԱԱՀ վճարող է ըստ ԱԱՀ 3-րդ հոդվածի, անկախ նրա գործունեությունը ԱԱՀ-ից ազատված է թե ոչ: Եթե Ձեր բարեգործական/հասարակական կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը եւ ավելին պատկանում է Ձեզ, ապա այդ կազմակերոպությունը եվ դուք, որպես անհատ ձեռներեց, դառնում էք ԱԱՀ վճարող:(
Սակայն ինձ տարօրինակ է թվում, որ Դուք հասարակական կազմակերպությունում տիրապետում եք կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի սեփականության: Որքան գիտեմ կանոնադրական կապիտալի սեփականություն հասարակական կազմակերպությունում չի նախատեսվում:
Ուստի, Ձեզ ավել հստակ պատասխանելու համար, կարող եք ինձ գրել, տալով ավելի ճշգրտ տեղեկություն
Հարգանքով,
Գնել Խաչատրյան
gnelkh@yahoo.com

Էմմա

Գնել, խնդրում եմ, ուղարկեք հաշվապահական խնդիրների կամ Ձեր ծանոթի համարը՝ խնդիրների առումով ճիշտ ուղղություն տալու համար:

emil

Գնել, խնդրում եմ ,եթե դժվար չէ ,իմ էլ .հասցեին emokazaryan շնիկ rambler.ru ուղարկեք հաշվապահական քննությունների խնդիրները կամ ծանոթի տվյալներ,որից կարողանամ վերցնել կամ հետը պարապել;Կանխավ շնորհակալություն; էմիլ

Ռոլանդ

Հարգելի Հասվիրա Դուք փաստացի իրականացնում եք գործունեության երկու տարբեր տեսակներ:Առաջինը` ԱՁ-ն ԱԱՀ վճարում է ընդհանուր կարգին համապատասխան (58.5մլն և այլն),իսկ բհկ-ն ազատված է ԱԱՀ-ից ըստ ԱԱհ մասին օրենքի հոդված 15, կետ 28-ի: