Բարդ ծննդաբերության դեպքում նպաստի հաշվարկ

Սերինե.

Բարև Ձեզ: Խոսքը հղիության և ծննդաբերության նպաստի մասին է: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 172-ի՝ բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության): Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, ըստ որի հաշվարկվում է նպաստը` արդեն ոչ թե 140, այլ 155 օրվա համար: Ուզում էի հաշվարկի ձև իմանալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, 15 օրվա համար տրվում է լրացուցիչ թերթիկով, սակայն հաշվարկը ընդհանուր է, նույն միջինի տվյալներով հաշվում եք 155 օրվա հաշվով ու եկամտայինը պահում: Եթե անգամ լրացուցիչ հաշվարկ եք անում, միացրեք 140 օրվա հաշվարկին ու ճշգրտում:

Մարիաննա

Բարև Ձեզ, Սերինե: Մայրության նպաստի հաշվարկման համար անհրաժեշտ է ստանալ միջին ամսական աշխատավարձը, որի համար գումարում ենք պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած բոլոր տեսակի եկամուտները (պարգևատրման գումարները 1/12 չափով) և բաժանում 12-ի: Ստացած միջին ամսական աշխատավարձը բաժանում ենք 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով՝ 140-ով: Քանի որ բարդ ծննդաբերության դեպքում երկրորդ անաշխատունակության թերթիկը հետո են բերում, սկզբում հաշվարկում ենք 140 օրվա համար, այնուհետև ևս 15 օրվա համար, կիրառում ենք նույն միջինը, նույն հաշվարկը, ստացվում է, որ 140 օրվա փոխարեն հաշվարկում ենք 155 օրվա համար:

Սերինե

Շնորհակալ եմ շատ, իսկ եթե միրոձեռնարկություն է` էլի միջինը ընդունու”մ ենք 43590:

Մարիաննա

Ձեր նշած թիվը նվազագույն միջինն է մայրության նպաստի հաշվարկման դեպքում: Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի՝ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Այո, որպես միջին ընդունում ենք 43 590 դրամը: