Հասմիկ․
Բարև Ձեզ։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել բանջարեղենի խանութի համար, ես նոր եմ սկսում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել բանջարեղենի խանութի համար, ես նոր եմ սկսում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե խանութը գտնվում է մարզում, ոչ թե Երևանում, ապա կարող եք աշխատել նաև միկրոհամակարգում։ Եթե ԱՁ է և աշխատող չունեք,ապա կվճարեք միայն տարեկան դրոշմ վճար ԱՁ-ի համար։
Եթե գրանցվել եք ՊԵԿ հաշվետվությունների համակարգում,ապա պետք է ներկայացնեք շրջհարկի հայտարարությունը,ՀԴՄ ձեռք բերեք ու գրանցեք,աշխատողի գրանցում կատարեք ու ամսական եկամտայինի հաշվարկ ներկայացնեք եթե աշխատող եք ունենալու կամ ունեք:Եռամսյակի հաշվով էլ շրջհարկի հաշվետվություն ներկայացնեք:
Այս բոլորին հավելեմ , որ որպես ԱՁ ամսական վճարելու եք 5000 դր եկամտային և 5000 դրամ սոց վճար, եթե վճարող եք։ Ձեր շրջհարկը եռամսյակային կկազմի մաքսիմում 5 տոկոս շրջանառությունից։
Ամսական վճարելու եք 5000 դր շահութահարկ և 5000 դրամ սոց. վճար։
Գլոբալ հարց եք տալիս, նայած ինչ կազմակերպաիրավական ձևով եք գործում, ինչ ծավալի շրջանառություն եք ունենալու, նախորդ մեկնաբանություններում սպառիչ պատասխանել են, միայն կավելացնեմ, որ ցանկալի կլինի դիմեք հաշվապահի և ստանաք խորհրդատվություն ավելորդ խնդիրներից խուսափելու համար։
Նախ գնացեք պետռեգիստր և Ա/Ձ գրանցեք։ Հաշվառվեք ՊԵԿ֊ում։ Ձեռք բերեք ՀԴՄ։ 20֊օրյա ժամկետի մեջ հայտարարություն տվեք, թե որ հարկատեսակով եք աշխատելու։ Դրանից ելնելով կկազմեք հաշվետվությունները։
Պետք է ներկայացնել հետևյալ հաշվետվությունները նշված կտրվածքներով՝միկրոհամակարգում՝ հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ – տարեկան /ձև N256/, շրջհարկով հարկման դաշտում՝ 1. շրջհարկ – եռամսյակային/ձև N201/ 2. շահութահարկ – տարեկան/ձև N240/ 3. սոց վճար- տարեկան/ձև N244/, ԱԱՀ-ով հարկման դաշտում՝ 1. ԱԱՀ- ամսական/ձև N260/ 2. շահութահարկ – տարեկան/ձև N240/ 3. սոց վճար- տարեկան/ձև N244/։ Վարձու աշխատող ունենալու դեպքում՝ նաև եկամտային հարկ և սոց վճար վարձու աշխատողի համար- ամսական/ձև N189/։
ուղղում՝ 1. շրջհարկ – եռամսյակային/ձև N232/