Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, բացել եմ ՍՊԸ, որն աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և թերևս փաստացի գործունեություն չի իրականացնում։ Ստացել եմ փոխառություններ և այդ ընթացքում բանկի կողմից, քանի որ բացել եմ հաշիվ և այլն, գանձել են որոշակի ծառայության վճարներ։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվությունների մեջ իմ կողմից պետք է նաև այդ գումարները ներառվեին, ՍՊԸ-ն բացվել է սեպտեմբերին։ Եվ նաև հետագայում շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է ներառեմ այդ վճարումները։ Կանխավ շնորհակալություն։
ԱԱՀ-ի հաշվետվությունների պետք է այն գումարները ներառվեն,որոնց գծով հաշիվներ ստացվել են, իսկ հետագայում այո շահութահարկի հաշվետվության մեջ այդ բոլոր գումարների մասին տվյալները պետք է ներառել։
Այս պահին ոչ մի հաշիվ չի ստացվել բանկային ծառայությունների մասով, բայց այսինքն այդ գումարի չափերը ամեն դեպքում պե՞տք է ներառվեն շահութահարկի հաշվարկի մեջ։
այո դրանք պետք է ներառվել շահութահարկի տարեկան հաշվարկի մեջ
Անչափ շնորհակալ եմ։
Կներեք, իսկ եթե ապահովագրական հատուցում ենք ստացել, գումարը նստել է հաշվին, բայց հաշիվներ չկան ստացած, արդյո՞ք դա նույնպես ներառվում է միայն շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ապահովագրական ընկերությունը պետք է հաշիվ գրի և դա նույնպես ներառեմ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ։ Եվ որ Ձեզ շատ խնդրեմ կասեք՝ ձևակերպումը դրա ո՞նց է լինում հաշվապահական։
ապահովագրական հատուցումը հաշվով չի, բայց դա կարծեմ չի նվազեցվում, դա նույնպես ներառվում է շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ,
Այո, եթե հաշիվ եք ստացել բանկի կողմից ԱԱհ-ի հաշվետվությունում ներառեք, շահութահարկում ներառեք։
Շնորհակալ եմ շատ
Բարև Ձեզ: Քաղվածք ԱԱՀ հաշվարկի լրացման կարգից՝
22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում՝ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը
Շահութահարկի հաշվարկում էլ դրանք պետք է ներառվեն, անկախ համախառն եկամուտ լինել չլինելու հանգամանքից: