Arthur.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի բաժնեմասը վաճառելու համար: ՍՊԸ փայատերը գտնվում է արտերկրում և ցանկանում է վաճառել իր բաժնեմասը, կարո՞ղ է դա անել լիազորված անձի միջոցով, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կանխավ շնորհակալություն:
Այո, լիազոր անձը բերում է փայատիրոջ վկայագիրը, եթե չունեն` ստանում է, գրավոր առաջարկում եք ընկերության մասնակիցներին, այնուհետև վաճառում երրորդ անձին` 1 ամսյա ժամկետը պահպանելով, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չի: Առուվաճառքի պայմանագիրը վերցնում եք և գնում վկայագրի և ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքից չոգտվելու տեղեկանքի հետ տանում պետ. ռեգիստր: