Քնարի.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք` Ա/Ձ և ՍՊԸ-ի տարբերությունը հարկերի մասով, տարեկան եկամտից ի՞նչ հարկեր են վճարվում, եթե կազմակերպությունը աշխատում է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Քնարի.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք` Ա/Ձ և ՍՊԸ-ի տարբերությունը հարկերի մասով, տարեկան եկամտից ի՞նչ հարկեր են վճարվում, եթե կազմակերպությունը աշխատում է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող կազմակերպությունը պետք է գրանցի տնօրեն և վճարի ամսական 5 000 դրամ եկամտային հարկ և սոց․ վճար ու դրոշմանիշային վճար, իսկ ԱՁ-ն՝ միայն դրոշմանիշային վճար տարեկան կտրվածքով։ Նաև ԱՁ-ն որոշ դեպքերում ավելի հեշտ հաշվառում ունի, քան ՍՊԸ-ն, այնպես որ, եթե ինքներդ եք վարելու, խորհուրդ կտամ գրանցվել որպես ԱՁ։
Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ վճարում է դրոշմանիշային վճար ելնելով շրջանառությունից, իսկ ՍՊԸ-ն վճարում է իր աշախատողների աշխատավարձերի պահումներից:
Սակայն պետք է հաշվի առնել, որ ամեն գործունեություն չի թույլատրվում իրականացնել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
ՍՊԸ-ի դեպքում տնօրենի ընդունումը պարտադիր է: Աշխատավարձը եկամտային հարկը` 22%, սոց. վճար 2.5%:
Իսկ ԱՁ-ն կախված է գործունեությունից: Կարող եք մձ-ի դաշտ անցնել ազատվել հարկերից, միայն աշխատողի 5 000 դրամ եկ. հարկ ու դրոշմանիշային վճարել:
ՍՊԸ-ն ունի վճարելու շահաբաժնից 5% եկամտային հարկ տարեկան մեկ անգամ եկ-յին հարկի հաշվետվության մեջ ցույց տալով: Օրինակ՝ 2020թ-ինը մինչև 2021թ. հուլիս:
2 դեպքում էլ միկրոն ազատված է հարկերից։ Միայն դրոշմանիշ ու եկամտահարկ աշխատողների համար։
Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն մուծում է վարձու աշխատողների համար 5 000 դրամ եկամտահարկ, սոց.վճար, ում հասնում է տարիքից ելնելով և դրոշմանիշային յուրաքանչյուր ամիս։
Ա/Ձ֊ն վարձու աշխատողների համար վճարում է նույն հարկերը, իսկ Ա/Ձ֊ն ազատված է հարկերից, միայն տարեկան վճարում է դրոշմանիշային վճար ելնելով շրջանառությունից։