Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
2 դեպքում էլ (ԱՁ և ՍՊԸ, 2 ՍՊԸ հիմնադիր) կդիտվեն որպես փոխկապակցված, իսկ այդ դեպքում պիտի անցնեն ԱԱՀ դաշտ։
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի`
ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.
բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.
գ) լինել հավատարմագրային կառավարիչ.
դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.
ե) ունենալ բանկում հաշվարկային հաշիվ.
զ) ունենալ վարձու աշխատողներ.
է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
Այո ԱՁ-ն կարող է հիմնել ՍՊԸ: էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, այո սակայն դրա համար ՊԵԿ նախագահի որոշում էլ պետք է լինի: մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի, կարող է: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք + հարկային օրենսգրքի փոխկապակցվածության մասին հոդվածները՝30, 362 :
Իսկ եթե ԱՁ-ն դադար է տված։
եթե ԱՁ-ն դադար է տված ու, եթե 2 ՍՊԸ-ում 20 տոկոս մասնակցություն ունենա, էլի կհամարվի փոխկապակցված անձ։
Կճանաչվի փոխկապակցված և ԱԱՀ-ի դաշտ կանցնեք։
Կճանաչվի փոխկապակցված և կանցնեք ԱԱՀ-ի դաշտ։