Ա/Ձ ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների պատրաստմամբ և վաճառքով

Արփինե.

Բարև Ձեզ: Ֆիզ. ԱՁ-ն ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների պատրաստմամբ և վաճառքով։ Պատրաստման գործընթացը իրականացվելու է ազատ (ապահովված բոլոր հարմարություններով) բնակարանում: Ինչ՞ գործընթաց և թույլտվություններ են պետք սննդի անվտանգության տեսչությունից և սանէպիդկայանից, և արդյո՞ք կարող է որպես արտադրություն համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ համարվում է հանրային սնունդ և շրջհարկի դաշտում պետք է աշխատել: Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կիսաֆաբրիկատների պատրաստմամբ և վաճառքի գործունեությունը դա արտադրական գործունեություն է, հանրային սնունդ կդիտվի, երբ նաև տեղում եփեք ու սեղաններով մատուցեք։ Սննդի անվտանգության տեսչությունում պետք է գրանցվեք, հիմա սանէպիդկայան չի, այլ կառույց է: Այո, կարող եք որպես արտադրություն համարվել միկրոձեռնարկատեր:

Լիլիթ

Արտադրությունը կարող է համարվել միկրո. սուբյեկտ։

Լիլիթ

Սկզբից միկրոյի հայտարարություն տվեք, հետո երբ շեմը անցնեք՝ կարող եք շրջ. հարկով աշխատել:

Նաիրա

Հարգելի Արփինե,
Կիսաֆաբրիկատների արտադրություն և վաճառք երկու գործունեություն է, եթե գործունեությունը իրականացնելու եք Երևան քաղաքում, ապա աշխատելու եք շրջանառության հարկի համակարգում, իսկ եթե Երևան քաղաքից դուրս է կարող է նաև միկրոյով աշխատել: