Ա/Ձ պաղպաղակ է վաճառելու

Սոֆա․

Բարև Ձեզ։ Մի հարց․ եթե ԱՁ-ն ֆրեշ և սուրճ է պատրաստելու, և պաղպաղակ է վաճառելու, հանրային սնունդ է այդ դեպքում համարվելու, և հետաքրքիր է՝ սննդի թույլտվություն կամ այլ բան պե՞տք է։ Շնորհակալ եմ նախապես։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հանրային սնունդը (սննդի ապահովման ծառայությունները) դա  խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպումն է։
Եթե ունենալու եք հարմարեցված տարածք, որտեղ նաև տեղում սպառում եք ունենալու , ապա այդ դեպքում կհամարվի հանրային սնունդ, բայց եթե պատրաստելու եք և վաճառեք դուրս, դա հանրային սնունդ չէ։

Tigran

Կարծում եմ դա միայն վաճառք է, իսկ թույլտվությունը եթե հասնում է օրենքով համայնքից ու գրանցում սննդի անվտանգության ծառայությունում:

Սոֆա

Երբ ֆրեշ և սուրճ են պատրաստում, դրոշմապիտակի խնդիր չկա չէ՞։

Ալլա

Ոչ
ՀՕ Հոդված 390.Դրոշմապիտակներով ապրանքների դրոշմավորումը
3. ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:

Սոֆա

Բարև Ձեզ, կոլեգաներ ջան։ Շատ անհանգիստ եմ, որ գործը ճիշտ սկսեմ, Ա/Ձ 20քմ փակոտ տարածքում՝ կրպակի նման, տեղում սուրճ և ֆրեշ է պատրաստելու և պաղպաղակ է դնելու։ Ես ի՞նչ անեմ՝ մանրածախ առևտուր դասկարգեմ, թե՞ հանրային սնունդ։ Շնորհակալ կլինեմ շատ, եթե հստակ վերջնական ինձ ասեք։

Tigran

Դասակարգել սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում: Նաև հասնում է տեղական տուրք.իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար:

Ալլա

Եթե տեղում ունեք սրահ, որտեղ ևս իրականացնելու եք սպառում, ապա դա կլինի հանրային սննդի օբյեկտ, այսինքն` եթե տեղում նստելու են և օգտվեն ձեր սննդից։ Այո, սննդի թույլտվություն պետք է ունենաք։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
karine

Կարծում եմ, եթե տեղում սեղաններ չեք ունենալու հանրային սնունդ չի համարվի։