Մարտին.
Բարև ձեզ:
Ես հենց նոր բացել եմ ԱՁ և ուզում եմ ներկրել ապրանք Չինաստանից (Էլեկտրոնային սարքավորում)։
Ապրանքը վաճառելու եմ օնլայն՝ ՀՀ-ի տարածքում: Ուզում էի իմանալ, թե ի՞նչ տոկոսով հարկ պետք է վճարեմ ամեն վաճառքից, եթե ես ԱՁ եմ, ներկրում եմ հենց Չինաստանում արտադրողից, և վաճառում եմ օնլայն կայքի միջոցով։
Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար։
Որքան հարկ վճարելը կախված կլինի թե որ հարկման համակարգում կգործեք՝ շրջհարկի, թե ԱԱՀ ու շահութահարկի: Որ հարկման համակարգում էլ գործեք ներմուծման ԱԱՀ 20 տոկոս մուծելու եք, նաև մաքսատուրք:Իսկ աշխատող ունենալու դեպքում էլ աշխատավարձի վճարում ու դրանից պահվող հարկերը: Պետք է ձեռքբերման գնի ու վերադիրի հաշվարկը հիմա անեք ու կողմնորոշվեք, հաշվարկը կախված է տվյալ ապրանքից կամ ապրանքներից:
Ներմուծման դեպքում խորհուրդ կտամ ԱԱՀ-ի դաշտում աշխատեք, որպեսզի ներմուծման ԱԱՀ կարողանաք հաշվանցել: