Ա/Ձ-ն չի ներկայացրել միկրոձեռնարկատիրություն սուբյեկտի հայտարարագիրը

Բարև Ձեզ: Խնթրում եմ՝ կօգնե՞ք։ Ա/Ձ-ն զբաղվում է վարսավիրական գործունությամբ, բացվել է 26.01.2021-ին և չիմանալու պատճառով չի ուղարկել միկրոյի հայտարարություն և ավտոմատ ընկել է ԱԱՀ-ի դաշտ։ Աշխատողներ չունի։ Ի՞նչ կարելի է անել, որ կարողանան միկրոյի դաշտում աշխատել, կարո՞ղ ենք գրավոր դիմում գրել։ Եվ մի բան էլ, քանի որ արդեն ԱԱՀ-ի դաշտ են ընկել, ի՞նչ վճարումներ կան բացի ԱԱՀ-ից, որ 16,67% է, եկամտային և սոց. Ա/Ձ-ն իր համար պետք է վճարի, և շահույթահարկ կառաջանա՞ տարվա վերջ։ Խնթրում եմ, եթե նեղություն չի՝ օգնեք դուրս գանք էս իրավիճակից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միկրոյի դաշտում աշխատելու համար, կարող եք գրավոր դիմում գրել ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, այն սովորական կարգով չի, այլ առանձին բլանկով է, եթե ձեր օգտին կայացնեն որոշում կվերադառնաք միկրոյի դաշտ։ Օրենքի չիմանալը արդարացման հիմք չի հանդիսանում:
Պետք է ներկայացնեք ամսական ԱԱՀ հաշվարկ ու վճարեք, սոց. վճարը դա կորոշվի տարին ավարտվելուց հետո, տարեկան արդյունքներով: Այո, շահույթահարկ կառաջանա մինչև տարվա վերջ, սակայն ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեք կատարի, քանի որ նոր եք պետական գրանցում ստացել: ՀԴՄ էլ պետք է ունենաք: Եթե կցանկանաք անցնել շրջհարկի դաշտ, գրեք:

Liana Galoyan

Այսինքն` ԱՁ-ն իր համար չի վճարու՞մ 5 000 եկամտային և 5 000 սոց., ոնց շրջհարկի դեպքում։ Միայն ամսական 16,67% շրջանառությունից,18% տարեկան շահույթահարկ և 5% տարեկան սոց., և դրոշմանիշային 18 000 ճիշտ է:

Tigran

Այո, ամսական չեք վճարի 5 000 եկամտային և 5 000 սոց. վճար: Ամսական 20 կամ 16,67% ԱԱՀ շրջանառությունից, 18% տարեկան շահույթահարկ և 5% տարեկան սոց. վճար, և դրոշմանիշային 18 000՝ մինչև 1,2 մլն տարեկան շրջանառության դեպքում: Եթե շրջհարկի դաշտում եք ուզում աշխատել ներկայացրեք 216 ձևը:

Liana Galoyan

Ոչ, ԱԱՀ-ով չենք ուզում աշխատել, ուղղակի քանի որ միկրոյի հայտարարությունը չենք ուղղարկել և ընկել ենք ԱԱՀ-ի դաշտ և աշխատելու ենք 3 ամիս և փակենք, մտածեցինք իմաստ չկա փակենք հիմա ու ուրիշի անունով բացենք, այլ այդ 3 ամիսը ԱԱՀ-ով աշխատենք։ Այս պարագայում որ ավտոմատ ենք ԱԱՀ-ի դաշտում հայտնվել պե՞տք է ուղարկենք 216 ձևը։

Tigran

216 ձևը դա հնարավորություն է անցնելու շրջհարկի դաշտ:

Liana Galoyan

Ես հիմա դիմում եմ գրել բողոքարկման սպասում եմ կբավարարեն թե ոչ։Իսկ այդ 216ձևը մինչև երբ պետք է ուղարկել

Tigran

Հիմա անգամ կարող եք ուղարկել:

Նունե

Բարև Ձեզ: Կներեք՝ ես էլ եմ նույն կարգավիճակում հայտնվել, կատարվել է միջազգային բեռնափոխադրում՝Իրանի հանրապետությունից Հայաստան, տարեկան շահութահարկը 5%, թե՞ 18% կհաշվարկվի:

Nerses

Եթե գրանցվելու պահից 20 օրվա ընթացքում հայտ չեք ներկայացրել՝ ընդհանուր հարկման դաշտ եք ընկնում ավտոմատ՝ տարբերակ չկա: ԱԱՀ-ի հետ կապված ամսական հաշվետվություն եք ներկայացնելու, ԱՁ-ի համար տարեկան հաշվետվություն կախված շահույթից: