Արթուր.
Խնդրում եմ, շտապ է: Եթե Ա/Ձ-ն դադարեցման հայտարարություն ունի չաշխատելու մասին, մի քանի ամիս հետո սկսել է աշխատել առանց վերսկսելու հայտարարություն ներկայացնելու, բայց հաշվետվություն ներկայացրել է, ի՞նչ պետք է անի, ներկայացնի հայտարարություն հետին թվո՞վ, թե՞ այսօրով, վարչական կա՞ այս դեպքում:
Հետին թվով համակարգը թույլ չի տալիս: Այսօրվա ամսաթվով էլ իմաստ չկա: Հաշվետվության ներկայացնելն արդեն ենթադրում է գործունեության սկսում:
Տվյալ դեպքում գործունեությունը ավտոմատ կերպով համարվում է վերսկսված:
Եթե գործունեության դադարեցման ընթացքում ԱՁ-ն ներկայացրել է հաշվետվություն, ապա նա համարվում է գործունեությունը վերսկսած, այդ պարագայում վարչական չի կիրառվելու: