Լիանա.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:
Աշխատողին ուղարկեք իր հաշվին արձակուրդ, այդ դեպքում եկամտայինի հաշվարկը զրոյական կուղարկեք։
Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը ապրիլին հանձնելուց պետք է լրացնեք՝ աշխատավարձը, եկամտահարկ մուծելու եք, այո: Աշխատավարձը, տեսեք, կամ պահպանեք, կամ մարտի 25-ից երկու երրորդով հաշվեք՝ որպես հարկադիր պարապուրդի վճար: Եթե աջակցության որևէ գործիքից օգտվելու եք Դուք կամ աշխատողը, ավելի լավ է՝ աշխատավարձի չափերը պահեք նույնը, քանի որ եկամտային հարկի հաշվարկը ներկայացնելուց հետո համակարգով կգա ծանուցում որևէ միջոցառման շահառու հանդիսանալու մասին, որից օգտվելու համար նույն համակարգով դիմում պետք է ներկայացնեք: Եթե երկու միջոցառման շահառու եք, ընտրեք՝ որն է Ձեզ հարմարը:
Իմ՝ վերևում գրածը վերաբերում է ապրիլ ամսվան, իսկ մարտ ամսվա համար Տիգրանի ասածը ընդունեք։
Շնորհակալություն պատասխանի համար, ուղղակի փետրվարին ենք ընդունել աշխատանքի, շուտ կարո՞ղ ենք ուղարկել արձակուրդի, թե՞ ավելի լավ է ազատել աշխատանքից, երբ որ կաշխատենք, նորից կգրանցենք։
Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքի հոդված 176. Չվճարվող արձակուրդը
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ…
Կարող եք կիրառել «կողմերի համաձայնությամբ» դեպքը և աշխատողին տրամադրել չվճարվող արձակուրդ: Առայժմ կարող եք չվճարվող արձակուրդով սահմանափակվել, հետո ըստ իրավիճակի, եթե այդքան երկար տևի արտակարգ դրությունը, կկողմնորոշվեք՝ ինչ անել: