Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը կնիք է ձեռք բերել ԱՁ-ից, ԱՁ-ն հաշիվ է դուրս գրել, սակայն կնիքի գումարը չի փոխանցվել բանկային հաշիվ, այլ առձեռն է տրվել։ Այդ դեպքում ինչպե՞ս փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումա՞ր, և կնիքը արդյո՞ք կարելի է հաշվառել որպես հիմնական միջոց։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումար ու դրամարկղից ելք, կնիքը որպես հիմնական միջոց չի հաշվառվում, այլ փոքրարժեք առարկա։

Մանե

Ա/Ձ-ն տրամադրում է դրամարկղի մուտքի օրդեր, որով հաստատվում է կպ վճարելու փաստը: Կարող եք նաև որպես ՀՄ դիտել և մինչև ձեռքբերման տարվա վերջ ամորտիզացնել, քանի որ արժեքը չի գերազանցում 50.000 դրամը:

Անի

Այսինքն՝ մինչև 50 000 դրամ արժեքով հիմնական միջոցները ամորտիզացնու՞մ ենք 1 տարում։ Գնման օրվանից հաշված 365 օրվա ընթացքու՞մ պետք է մաշեմ: