Արմեն.
Բարև Ձեզ: ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և զբաղվում է սուրճի, թեյի, ֆրեշի վաճառքով /մանրածախ վաճառք/, հիմա արդեն ավելացվել է գինու վաճառք /տեղում բաժակներով վաճառում է/: Կասեք՝ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, և գործունեության տեսակ ավելացնելիս արդյո՞ք մեկ ՀԴՄ-ն բավարար է:
Եթե դուք զբաղվում եք առք ու վաճառքով և գանձումը կատարվում է նույն դրամարկղում, ապա մեկ հդմ-ն բավարար է: Փաստաթղթի մասով պետք է գինին լինի լիցենզավորված:
Հարցի հետ կապված կարող եք ուսումնասիրել ՊԵԿ-ի կողմից հրապարակած իրազեկման թերթիկը` այս հղումով:
Մեկ ՀԴՄ-ն բավարար է: Գինու դեպքում կարևոր է, որ փաստաթղթերով երևա որտեղից եք ձեռք բերում ու պահման պայմանները նորմալ ապահովեք: