Արամ.
Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝
ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։
Շնորհակալություն:
Եթե ԱՁ-ն ավելացված արժեքի հարկ վճարող չէ, ապա դրամարկղային գիրք վարելու անհրաժեշտություն չկա, հետևաբար Ձեր կողմից տրամադրված մուտքի օրդերը ոչ մի էական դեր չունի, բայց կանխիկ վճարման դեպքում ՀԴՄ կտրոնը պարտադիր է:
2017թ. հոկտեմբերի 5-ի 1260-Ն որոշմամբ սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և վարման կարգի 4-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերի դեպքում գանձապահի պարտականությունները (այդ թվում՝ դրամարկղային գործառնությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերն ստորագրելու պարտականությունը) դրվում են անհատ ձեռնարկատիրոջ վրա, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տվյալ անհատ ձեռնարկատիրոջ համար գանձապահ ունենալը պարտադիր չէ: Իսկ համաձայն 5-րդ կետի՝ կնքվում է դրոշմապիտակով կամ կնիքով։
Դուք կարող եք ունենալ էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվետվությունների ծրագրում, դա կա 2017 թվականի հունիսի 1-ից, գրանցումները կատարեք այնտեղ, իսկ Ձեր ստորագրությունը լրիվ բավարար է, կնիք կարող եք չունենալ, ստորագրեք ըստ անձնագրի նմուշի, իսկ ՊԵԿ-ը խոստացել էր լուրջ չմոտենալ, իսկ այսօր ասում են՝ «երկրորդային շուկայից ձեռք բերեք ՀԴՄ», դա կանխիկի դեպքում, Դուք Ձեր գանձապահն եք: Ասածներս կարող եմ ցույց տալ ծրագրում:
Եթե Դուք չունեք ՀԴՄ սարք, ապա Դուք պետք է գործարք անեք անկանխիկ՝ բանկային փոխանցումով, տվյալ դեպքում Դուք պետք է միայն դուրս գրեք հաշիվ-ապրանքագիր, իսկ դրամարկղային մուտքի օրդերը չի համապատասխանում օրենքին, ուստի այն պաշտոնական փաստաթուղթ չի համարվում և այն անվավեր է:
Կարիք չկա մուտքի օրդեր գրելու, քանի որ Դուք չունեք հսկիչ դրամարկղային մեքենա, հետևաբար Դուք չունեք նաև դրամարկղային գիրք: