Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ա/Ձ եմ և զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ջերմոցիս սածիլները ներկրում եմ, հետո աճեցնում և վաճառում, տարեկան շրջանառությունս չի գերազանցում 13 000 000 դրամը, ունեմ 3 աշխատող: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բացի աշխատողների 5 000 դրամից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, աշխատողի համար որքա՞ն սոց. վճար պետք է վճարեմ:
1. Չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ մի կողմից իրականացնում եք սածիլների առք, ապահովում դրանց կենսաբանական աճը ու մեծածախ/կամ մանրածախ վաճառում: Դուք ավելի լավ կլինի՝ կամ գործեք շրջ. հարկի ռեժիմում, որը Ձեր դեպքում որպես արտադրություն 3.5 տոկոս է, կամ ԱԱՀ-ի ու շահութահարկի ռեժիմում, որով մինչև 2024թ. կազատվեք շահութահարկից:
2. Իսկ աշխատողի համար վճարելիք սոց. վճարը կախված է Ձեր կողմից վճարվող աշխատավարձի չափից՝ 2020 թվականի համար 2.5 տոկոս է:
Ես կարծում եմ՝ դա արտադրություն է, բայց եթե վաճառեք մեծածախ, այսինքն՝ կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, ապա չեք կարող գործել միկրոձեռնարկատիրության դաշտում: