Բելլա.
Բարև Ձեզ: Տարածք ենք վարձակալել, ԱՁ բացել և ցանկանում եմ մթերային և տնտեսական փոքր խանութ բացել: Աշխատելու եմ աղջկաս հետ, այլ աշխատող չենք ունենալու: Ուզում էի իմանալ` մոտավոր ի՞նչ վճարներ և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ՝ իմ ծախսերը հաշվարկելու նպատակով: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Շնորհակալություն:
Եթե գործունեությունը իրականացնելու եք Երևանում, ապա չեք կարող համարվել միկրոձեռնարկություն: Եթե աշխատեք շրջանառության հարկով, ապա շրջանառության հարկը պետք է հաշվարկվի՝ իրացումներ x 5% հանած փասթղթով հիմնավորված ձեռքբերումներ x 4%: Եթե սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1,5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը:
Բացի վերոնշյալից վճարելու եք նաև գրանցված աշխատողի աշխատավարձի եկամատային հարկ, ինչպես նաև Ա/Ձ-ի համար նախատեսված ամսեկան 5 000 ՀՀ դրամ սոց. վճար:
Շրջհարկով աշխատող Ա/Ձ-ները վճարում են նաև տարեկան 12 000 դրոշմանիշային ու 5 000 դրամ շահութահարկ ամսական: ՀԴՄ պետք է ունենաք նոր կամ օգտագործված:
Նախ ասեք՝ գործունեությունը Երևանու՞մ է, թե՞ մարզում: