Գագիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Նոր բացված Ա/Ձ-ն մատուցելու է ֆինանսական խորհրդատվական ծառայություններ: Կխնդրեմ պատասխանել մի քանի հարցի.
1. Ա/Ձ հանդիսացող ֆիզ.անձը պիտի իրեն գրանցի՞ որպես աշխատող, թե՞ հենց Ա/Ձ հանդիսացող ֆիզ. անձը կարող է մատուցել այդ ծառայությունները:
2. Տվյալ ծառայությունների մատուցման դեպքում Ա/Ձ-ն կարո՞ղ է դիմում ներկայացնել հարկային և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում (տարեկան 24մլն-ը չի գերազանցելու), թե՞ շրջհարկով:
3. Եվ, ո՞ր դեպքում, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու և ի՞նչ ամսական վճարումներ են կատարվելու:
Կանխավ շներհակալ եմ:
1. Հենց Ա/Ձ հանդիսացող ֆիզ. անձը կարող է մատուցել այդ ծառայությունները։
2. Տվյալ ծառայությունների մատուցման դեպքում Ա/Ձ-ն պետք է գործի շրջհարկով։
Միկրոյի դաշտում չեք կարող աշխատել, շրջհարկի դաշտում կգործեք, կվճարեք եռամսյակային 5 տոկոս շրջանառությունից և եռամսյակային հաշվարկ կներկայացնեք, ամսական կվճարեք 5000 դրամ ԱՁ եկամտային և 5000 դրամ սոց, եթե վճարող եք, տարեկան դրոշմանիշային կախված շրջանառությունից և տարեկան շահութահարկի և սոցի հաշվարկներ։
1. Ա/Ձ հանդիսացող ֆիզ.անձը պիտի իրեն գրանցի՞ որպես աշխատող, թե՞ հենց Ա/Ձ հանդիսացող ֆիզ. անձը կարող է մատուցել այդ ծառայությունները:
Հենց ԱՁ-ն կարող է մատուցել այդ ծառայությունը:
2. Տվյալ ծառայությունների մատուցման դեպքում Ա/Ձ-ն կարո՞ղ է դիմում ներկայացնել հարկային և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում (տարեկան 24մլն-ը չի գերազանցելու), թե՞ շրջհարկով:
Պետք է աշխատեք շրջհարկով
Եվ, ո՞ր դեպքում, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու և ի՞նչ ամսական վճարումներ են կատարվելու:
Շրջհարկի դեպքում եռամսյակային հաշվետվություն պետք է ներկայացնեք: