Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում։ Դրա համար դադարեցրեք ԱՁ գործունեությունը և դիմեք ձեր տարածքային սոցապ։
Ձեր դեպքում մայրության նպաստը հաշվարկելու է Ձեր տարածքային սոցապը։
Ֆիզ. արձակուրդի գումարը կստանաք անաշխատության թերթիկը Ձեր տարածքային սոցապ ներկայացնելու հիման վրա:
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում։
Դրա համար դադարեցրեք ԱՁ գործունեությունը և դիմեք ձեր տարածքային սոցապ։