Ա/Ձ հարկեր

Միլենա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Գրանցվելը առցանց եղանակով է,պետք է լիազոր ու օգտվողի գրանցումը կատարեք,ունենաք էլ.ստորագրություն կամ այլ անձի միջոցով կատարեք:Դրանից հետո պետգրանցումից 20 օրվա ընթացքում ներկայացնեք միկրոյով գործելու հայտարարություն:
Գրելով դժվար է սա բացատրել այն տեղում համակարգչով անելիք գործ է սա:
2 ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել:Այո միկրոյի դեպքում սոցվճար չեն վճարում,ստաժ էլ չի հաշվառվում միկրոյով գործելու ԱՁ-ի ժամկետը:
3 ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում:ԱՁ-ն վճարում է դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից ելնելով, իսկ եթե կա նաև գրանցված տնօրեն,ապա նաև տնօրենի աշխատավարձից պահվող եկամտայինը,սոցվճարը,դրոշմանիշայինը:

Նաիրա

Հարգելի Միլենա
ԱՁ-ի տնօրեն ասելով ի նկատի ունեք հենց նրան ում անունով որ բացվել է ԱՁ-ն, եթե այո նրան որպես տնորեն չեք գրանցում: Նշեմ որ ԱՁ-ի բացման օրվանից 20 օր ժամկետ ունեք ռեժիմի/միկրոյի/ հայտարարություն ներկայացնելու համար:
ԱՁ-ի վկայականի, Անձնագրի, սոց քարտի սքանավորված տարբերակները , ինչպես նաև ԱՁ-ի կողմից դիմում է լրացվում օգտվողի անուն գաղտնաբառ տրամադրելու համար, ուղարկում եք Ձեզ սպասարկող Հարկային տեսչության էլեկտրոնային փոստին: Էլ փոստը Taxsevice.am կայքից կարող եք գտնել: Նշեմ նաև որ եթե ԱՁ-ն ունի նույնականացման քարտ և անձնագրային բաժանմունքի կողմից տրամադրված PIN , Puk կոդերը, կարող է 3000 դրամ էկենգի վճարում կատարել էլ ստորագրությունը ակտիվացնել և առցանց գրանցվել, ստանալ օգտվողի անուն գաղտնաբառերը: Եթե ցանկանում եք մեկնաբանությունում գրեք կօգնեմ:

Ալլա

Եթե միկրոյի դաշտում եք աշխատելու , ապա վճարելու եք միայն աշխատակիցների համար եկամտային 5000 դրամ և սոց վճար։ ԱՁ ինքը տնօրեն չի կարող լինել , ԱՁի համար միայն վճարելու է դրոշմանիշային տարվա կտրվածքով, իր համար դա աշխատանքային ստաժ չի համարվելու։

Nerses

1,Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ
Հարհայինից ստացեք մուտքի անուն գաղտնաբառ և մուտք գործեք
2,Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել
Եթե 1974 թ,-ից հետո եք ծնվել պարտավոր եք վճարել(միկրոյի դեպքում Ձեր մասով ազատված եք)
ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում,
Դուք ԱՁ եք պետք չէ տնօրեն գրանցել Ձեզ,
Ունեք պարտավորություն տարեկան դրոշմանիշային վճարի՝ ելնելով շրջանառությունից

karine

Ավելացնեմ, որ անպայման ձեռք բերեք ՀԴՄ։ Ամսական պետք է հանձնեք եկամտահարկի հաշվետվություն և տարեկան ներկայացնեք Ձև 256. Հաշվետ.՝ միկրոձեռնարկ. սուբյեկտի իրացման շրջանառ. վերաբերյալ

Արմինե

Նաև հավելենք այն փաստը, որ Երևան քաղաքում միկրո դաշտով չեք կարող աշխատել: 1, taxservice-ում գրանցվելու համար, նախ պետք է ունենաք պետռեգիստրի վկայական: այնուհետև գնացեք ձեզ սպասարկող հարկային մարմին, անպայման այնտեղ տեղեկացրեք որ միկրո եք ուզում և դիմում դրեք լիազորի կոդերը ստանալու համար: այնուհետև չեմ կարող այսպես բացատրել, քանի որ պետք է համակարգչով լինի(կարող եք armavethaj@mail.ru) էլ հասցեին ուղարկել ձեր կոդերը ես կակտիվացնեմ: միկրոյի դեպքում Ա/Ձ-ն սոց վճար չի վաճրում, վճարում է միայն դրոշմանիշայի վճար, տարեկան շրջանառությունից ելնելով: Եթե ունեք աշխատող , կամ դուք էլ եք աշխատում, ապա յուրաքանչյուր ամիս վճարելու եք յուրաքանչյուր աշխատողի համար 5000 ե/կ, կախված տարիքից նպատակային սոց վճար, և կախված աշխատավարձի չափից դրոշմանիշային վճար: եթե կունենաք այլ հարցեր, գրեք իմ անձնական էլ փոստին, սիրով կպատասխանեմ: