Գագիկ.
Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի վերջին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է խորհրդատվական ծառայություններ։ Արդյո՞ք հոկտեմբեր ամսվա համար պիտի վճարվեն 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառությա՞ն (հաշվի չառած, որ Ա/Ձ-ն բացելուց հետո 2 ամսվա շրջանառությունը 1մլն-ից քիչ է)։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել ու վճարման ժամկետները։ Շնորհակալ եմ։
Մինչև ապրիլի 20-ը պիտի ներկայացնեք շահութահարկի տարեկան հաշվարկ՝240 ձև, վճարը կկազմի 15000դր/հոկտեմբեր-դեկտեմբեր՝ 3 ամսվա համար/ եթե սոց վճար կատարող եք, ապա տարեկան սոց վճարի հաշվարկ՝244 ձև՝15000դր: Քանի որ շրջանառությունը մոտ 1մլն դրամ է, կվճարեք 18000դր դրոշմանիշային վճար Չմոռանաք նաև 2022թ.-ի համար հայտարարություն ներկայացնել շրջ հարկով աշխատելու համար՝ 201ձև՝ մինչև փետրվարի 20-ը:
Պետք է ներկայացնեք նաև եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկը և վճարեք 1000000 դրամի 5 տոկոսը։232. Շրջանառության հարկի հաշվարկ (01.07.18թ –ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
Պետք է ներկայացնեք շահութահարկի հաշվարկ 15000, սոց վճար 15000, դրոշմանիշային 18000, եռամսյակային իրացմ․ շրջ․ 5%։
Պետք է հիմա մինչև ամսի 20-ը ներկայացնեք շրջհարկի հաշվարկը: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվով պետք է վճարվեն 5000դր. շահութահարկ և 5000դր. սոց. վճարները։Դրոշմանիշայինը ըստ տարեկան իրացման շրջանառության:2021թ. համար պետք է ներկայացնեք 240,244 ձևերի հաշվետվությունները: