Ա/Ձ կարկանդակ է մատակարարում դպրոցին

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք. ԱՁ-Ն գործում է Էջմիածնում և պոնչիկ ու կարկանդակ է մատակարարում մեկ դպրոցի և աշխատում է փոխանցումով։
1․ Կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։
2․ Կարո՞ղ է գործել միկրոյով։
3․ Կարո՞ղ է գրանցված աշխատող չունենալ, եթե Ա/Ձ-ն է աշխատում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1․ Կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։ կարող է չունենալ,սակայն դրանից դուրս մանրածախ վաճառքի համար պետք է ունենա,
2․ Կարո՞ղ է գործել միկրոյով։այո,
3․ Կարո՞ղ է գրանցված աշխատող չունենալ, եթե Ա/Ձ-ն է աշխատում։ կասկածի տեղիք կտա գրանցված աշխատող չունենալը,

Լիլիթ

Իսկ առանց հդմ,չէ որ հաշիվ պետք է դուրս գրի։

Գայանե

1. Եթե բացառապես աշխատում է փոխանցումով՝ կարող է ՀԴՄ չունենալ։
2.Այո, կարող է գործել միկրոյով։
3.Եթե իրականում չունեք փաստացի աշխատող՝ պարտադիր չէ գրանցված աշխատող ունենալը: Բայց այդ դեպքում իրացման ծավալներն էլ պետք է լինեն խելամիտ:

Գոհար

Շնորհակալ եմ շատ։Մի հարց էլ տամ
Սննդի անվտանգությունից պետք չի՞ ոչինչ

Գայանե

Սննդի կազմակերպում է, իհարկե սննդի անվտանգություն է թե՞ սննդի տեսչություն՝ դիմել պետք է:

Արփինե

Բարև ձեզ։
Ձեր նշվածները բոլորը հնարավոր է