Արա.
Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:
+
Դուք հաշվետվությունների ձևերից ընտրեք 207 համարը, լրացրեք, ստորագրեք, ուղարկեք: Եթե ՀԴՄ ունեք դրա գործունեությունն էլ դադարեցրեք, իսկ 5 000-ները պետք է վճարեք, դադարեցնելուց հետո միայն չեք վճարում:
Ոչ, չվճարելու համար պետք է գործունեության դադարեցում տայիք։ Եթե չեք տվել՝ բոլոր վճարումները պետք է կատարեք:
Ոչ, գործած ամիսների համար պետք է վճարվի և՛ սոց. վճար, և՛ շահութահարկ:
Եթե դադարեցման հայտ եք ուղարկել ՊԵԿ, ապա չեք վճարելու, հակառակ դեպքում պարտավոր եք վճարել:
Այդ 2 ամիսների հաշվով պետք է վճարեք:
Գործունեության դադարեցումը 24/09-2020-ով եմ տվել, հիմա սպասում եմ, որ ամիսը ավարտվի 3-րդ եռամսյակի հաշվետվությունը ուղղարկե՞մ զրոյական, այս դեպքում, եթե դիմում գրեմ, որ զրոյական է եղել չեն ազատելու՞ այդ 5 000-ից:
Դիմում գրելու կարիք չկա, պետք է վճարեք:
Այդպիսի դիմումի ձև չկա, միայն կարող եք ինչքան հնարավոր է շուտ դադարեցման դիմումը գրեք, որ այդ գումարները չավելանան։
Ոչ, շրջանառության 0-ականը կապ չունի դրա հետ, չմոռանաք նաև ՀԴՄ-ն հաշվառումից հանել /լինելու դեպքում/, որովհետև սպասարկման պարտք է կուտակվելու։
Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) գործունեությունը դադարեցնելու մասին անհատ ձեռներեցի անձնական դիմումի հիման վրա,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Պետք է դիմումը գրեք, որպեսզի գումարներ չավելանան։
Այդպիսի դիմումի ձև չկա, ուղղակի պետք է հայտարարություն տաք որոշակի կամ անորոշ ժամկետով դադարացնելու մասին։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոս, սեպտեմբեր ամիսների հարկերին՝ պետք է մուծեք, որ տույժ չգա։