Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացել եմ 2022-ի սեպտեմբերի 30-ին և գործունեությունը դրսի հետ է՝ ՏՏ ոլորտ։ Այս ամիս աշխատավարձը հաշվին կնստի և եռամսյակային շրջհարկ հունվարին կտամ։ Կարո՞ղ եմ նոյեմբերի 1-ով Ա/Ձ-ի ժամանակավոր կասեցում տալ։ Եվ եթե այդպես անեմ, 2023-ին մինչև ապրիլ 240 և 244 ձևերը միայն հոկտեմբեր ամսվա համար կլինի տա՞մ։ Կանխավ շնորհակալություն։
Այո, կարող եք նոյեմբերի 1-ով Ա/Ձ-ի ժամանակավոր կասեցում տալ։ 240 և 244 ձևերը տարեկան հաշվով են ներկայացվում, չմոռանաք 3-րդ եռմասյակի շրջհարկի հաշվետվությունը ներկայացնել ու 5000-ական դրամները վճարել։
3-րդ եռամսյակ չկա, հոկտեմբերից է գործում ԱՁ-ն։
Մի խնդրանք կարող եք ասել կասեցում ինչպես են տալու, ես ոչ մի անգամ չեմ արել ։
կա 3-րդ եռամսյակ, քանի որ 30,09-ից եք գրանցվել,գործելը մի կողմ, ներկայացնում եք 207 ձևը,
Իսկ եթե պետ.ռեգիստրում գրանցել են 30.09.2022թ. բայց հարկայինում ԱՁ-ն բացել եմ 8.10.2022 , այդ դեպքում չեմ ներկայացնում 3-րդ եռամսյակ։
այդ դեպքում էլ անպայման պետք է ներկայացնեք 3-րդ եռամսյակի շրջհարկի հաշվարկը,
Շնորհակալություն
Կարող եմ 207 հաշվետվությունը դեկտեմբերի 1-ի տալ նոյեմբերի 1-ով, ի նկատի ունեմ հետին օրով կարելի է , թե ոչ։