Քրիստինե․
Բարև բոլորի։ Բացվել է նոր ԱՁ, կատարելու է ուղևորափոխադրում՝ մարզային, միկրոավտոբուսով։ Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի և ուրիշ ի՞նչ քայլեր պետք է կատարի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Քրիստինե․
Բարև բոլորի։ Բացվել է նոր ԱՁ, կատարելու է ուղևորափոխադրում՝ մարզային, միկրոավտոբուսով։ Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի և ուրիշ ի՞նչ քայլեր պետք է կատարի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Լիցենզիան ունեք. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար՝կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջպետական,միջմարզային, ներմարզային,
ներհամայնքային երթուղու (անկախ երթուղիների քանակից) սպասարկման իրավունք ձեռք բերելու համար պետք է վճարեք պետտուրք 100000:
Աշխատողներին պետք է գրանցեք ու աշխատանքի ու աշխատավարձի հարցերը կատարեք, չափերը, աշխատանքի պայմանները փաստաթղթավորեք: Սկզբնական աշխատեք շրջ. հարկով,հետո ավելի լավ է շահութահարկով::
Նախ պետք է ունենաք լիցենզիա, որի համար տարեկան պետք է վճարեք 100000 դրամ (ՀՀ օրենքը պետական տուրքի մասին հոդված 19, կետ15.4.1.), այնուհետև ամեն ամիս վճարելու եք ամսական պետ. տուրք՝ արտոնագիր ստանալու համար, հաշվարկը կատարելու համար Ձեր ներկայացրած տվյալները թերի են, կախված է թե ուղևորափոխադրումը ներմարզային է, թե միջմարզային, Երևան քաղաքում է, մարզկենտրոնում, թե այլ քաղաքներում, գործակիցները տարբեր են (հաշվարկները կատարեք համաձայն ՀՀ պետական տուրքի մասին օրենքի 19.7. հոդվածի): Բացի դրանից եթե ԱՁ-ն ունի աշխատողներ, կվճարի նաև եկամտային հարկ, սոց, վճար և դրոշմանիշային վճար, այլ պարտավորություններ չունի:
Մարզից Երևան է լինելու։