ԱՁ-ն զբաղվելու է հագուստի արտադրությամբ

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Բացեք Ա/Ձ, այդպես ավելի ճիշտ կլինի, միկրոձեռնարկատեր գրանցվեք (ՀՕ Գլուխ 56)։

Karine

Կարող եք Ա/Ձ բացել և աշխատել։ ՍՊԸ-ի անհրաժեշտություն չկա։ Հարկերը կախված են մի քանի առանձնահատկություններից։ Դուք պետք է կողմնորոշվեք՝ ինչ հարկատեսակով աշխատել։ Եթե հումքը ներմուծելու եք՝ ԱԱՀ-ով, եթե ոչ՝ շրջ. հարկով կամ միկրոբիզնեսի դաշտում։

Ալլա

Բացում եք ԱՁ, քանի որ արտադրությամբ եք զբաղվելու, ապա կգործեք միկրոբիզնեսի դաշտում, դրա համար կարդացեք Հարկային օրենսգրքի Գ Լ ՈՒ Խ 56 ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Tigran

Կարող եք գրանցվել Ա/Ձ և գործել միկրոբիզնեսի համակարգում մինչև 24 մլն տարեկան շրջանառության շեմը: