Ա/Ձ դադարեցում

Մհեր.

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ բացել ամսի 21-ին, որպեսզի աշխատացնեմ ֆրեշի կետ, հետո ամսի 4-ին հարկային դաշտ եմ մտել՝ դիմում եմ տվել, բայց այդ ֆրեշի կրպակը, որ պետք է վարձակալեի, վաճառվել է։ Եվ հիամ չեմ աշխատելու ու այսօր պակելու եմ Ա/Ձ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ մուծումներ պետք է անեմ փակելուց և քանի՞ ամսվա համար։ Հաշվապահս ասում է, որ 2 ամսվա մուծում պետք է անեմ, բայց կոպիտ ասած հարկային դաշտ մտել եմ 10 օրով։ Օգնեք հասկանամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզանննա

Եթե շրջ հարկի դաշտ եք մտել, ապա ճիշտ է, պետք է 2 ամսվա համար (ձեր նշած ամսաթվերի համաձայն՝ ամսի 21-ից ամսի 4) տարեկան շահութահարկ և սոց վճար կատարեք (եթե հանդիսանում եք սոց վճար կատարող)` անկախ նրանից շրջանառություն ունեցել եք, թե ոչ:

Tigran

Այո, այդպես է, եթե լրիվ եք դադարելու գործել, իսկ եթե նոր տեղում եք մտադիր գործել, ապա ժամանակավոր դադարի հայտարարություն ներկայացրեք:

Աստղիկ

Կախված է՝ լրիվ փակու՞մ եք, թե՞ ցանկանում եք հետագայում վերաբացել. եթե փակում եք, տարեկան սոց. վճարը և շահութահարկը պետք է վճարեք, 10 օրը կապ չունի, եթե թեկուզ 1 օր անցնի հաջորդ ամիս, ուրեմն դա լրիվ ամիս է համարվում, այսինքն՝ եթե Ձեր գրածից ենթադրենք ապրիլի 21 – մայիսի 4, պետք է ապրիլ և մայիս ամիսների համար վճարեք 10 000 (2*5000) դրամ շահութահարկ ու նաև սահմանված սոց. վճարը, եթե 1974թ.-ից հետո եք ծնվել։

Knarik

Կա նաև դրոշմանիշային վճար, չմոռանաք… տարվա կտրվածքով։

Nerses

Շրջհարկի դեպքում այո ունեք 2 ամսվա համար վճարում։

Karine։

Ձեր հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչ հարկատեսակով եք աշխատել։ Եթե միկրոյով եք աշխատել՝ միայն դրոշմանիշային կմուծեք։
Չեք գրել՝ ընդհանրապես հասցրե՞լ եք աշխատել, ՀԴՄ-ով թիվ գրանցե՞լ եք, թե՞ ոչ։
Եթե շրջանառություն չունեք, վճարելու բան էլ չունեք։ Միայն հաշվետվություն և դրոշմանիշային վճար։
Գրեք մանրամասն, որ ճիշտ խորհուրդ տանք։

Գայանե

Եթե շրջանառություն չունի, վճարելու՞ է դրոշմանիշային վճարը՝ 18 000 դրամ:

Tigran

Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները. դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը