Սերյոժա.
Հարգելի մասնագետներ,
Ա/Ձ-ն բացվել է մի քանի օր առաջ (դեռ 20-օրյա ժամկետի մեջ է), ոչ մի դիմում կամ գործարք իրականացված չկա։ Հիմա ուզում եմ ժամանակավոր դադարեցնել գործունեությունը։
1․ Որևէ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։
2․ Հետագայում նորից գործունեությունը սկսելու համար որևէ խնդիր կունենա՞մ։
Գործունեությունը դադարեցնելիս և վերսկսելիս պետք է ներկայացնեք «Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին» /ձև N207/-ը՝ յուրաքանչյուր դեպքում լրացնելով հայտարարության համապատասխան կետը:
Անպայման դիմում ներհայացրեք, ինչ դաշտով եք ուզում աշխատել: Հետո դադարի դիմում կտաք: Եթե Շրջ.հարկի դիմում եք տալիս, ապա եռամսյակային հշվտվ.անպայման կներկայացնեք: Միկրոյի դեպքում՝ ոչ մի բան:
1. Այո, առաջինը ներկայացրեք կամ շրջհարկի կամ ԱԱՀ դաշտում գործելու հայտարարությունը, հետո կարող եք ժամանակավոր դադարի հայտարարությունը տալ։
2. Այո, կունենաք եթե օրինակ շրջհարկի հայտարարություն եք ներկայացրել, 5000+5000 վճարելու կարիք կառաջանա։