Ա/Ձ բացելու դեպքում

Լիաննա.

Սիրելի հաշվապահներ, եթե ես որպես վարձու աշխատող գտնվում եմ ֆիզարձակուրդում, ստանում եմ երեխայի խնամքի նպաստ, ու իմ անունով ԱՁ բացեմ, արդյո՞ք կզրկվեմ նպաստից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Լիաննա, կզրկվեք երեխայի նպաստից:

Knarik

Այդ դեպքում կհամարվեք աշխատանք ունեցող գրանցված անձ, և նպաստից կզրկվեք:

Tigran

Այո, կզրկվեք նպաստից, քանի որ կդառնաք ինքնազբաղված: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում նաև «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները:

Ալլա

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի
Հոդված 27.Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

5. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28.1.Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը և վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը  
1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝
1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.
2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.
3) ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.
4) ծնողի` աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու դեպքում), եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.

Նաիրա

Հարգելի Լիաննա,
այո կզրկվեք նպաստից, պետք է սպասեք մինչև երեխայի 2 տարին լրանալը: