ԱՕ 142 հոդվածի 2-րդ մաս

Geghecik.

Կարո՞ղ եք պարզաբանել ԱՕ 142 հոդվածի 2-րդ մասը:
Մեր ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, հիմա դա չի՞ թույլատրվում: Միայն հանրակրթական համակարգի աշխատողների՞ն է թույլատրվում 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Պիտակներ՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
16 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մերի

Հարգելի Գեղեցիկ,
Համաձայն վերոնշյալ հոդվածի՝ ոչ թե կազմակերպությունը, այլ աշխատողը չի կարող աշխատել վեցօրյա ռեժիմով, այսինքն՝ Դուք կարող եք դասավորել Ձեր աշխատանքը այնպես, որ աշխատակիցներից յուրաքանչյուրը ունենա հնգօրյա աշխատանքային ռեժիմ, բայց կազմակերպությունը աշխատի վեց օր:

Աստղիկ

Բարև Հարգելի Մերի: Ես ուշի -ուշով հետևում էի, թե ինչ պատասխան կտրվի Գեղեցիկին, քանի որ ես ինքս այս հարցի պարզաբանման կարիքն ունեի: Սակայն, ճիշտն ասած այնքան էլ ինձ համար պարզ չդարձավ պատասխանը: Ձեր ասածի համաձայն, եթե կազմակերպությունը ունի 6օրյա աշխատանքային գրաֆիկ, իսկ Աշխատողը` 5, հետևաբար տվյալ կազմակերպությունում պետք է գործի հերթափոխային ռեժիմը: Բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է, քանի, որ վարչական աշխատողները չեն կարող լինել միևնույն գործը կատարողներ: Ինչ կասեք այդ դեպքում:

Manana

Այսինքն եթե ես ունեմ 5 աշխատող, հիմնականում վարչական աշխատողներ, իրենք պետք է աշխատեն 5 օր: Բա 6-րդ օրն ո՞վ պետք ա աշխատի:

Մերի

Այսինքն՝ կամ պետք է դարձնեք 5-օրյա աշխատանքային ռեժիմ, կամ Ձեր աշխատողներին որակավորման դասընթացների ուղարկեք, որ մեկը մյուսին կարողանա փոխարինի, մեկին, ենթադրենք, ազատ օր տաք, օրինակ՝ ուրբաթ և կիրակի, իսկ մյուսին՝ շաբաթ և կիրակի, այլ ելք ուղղակի չկա: Ինչպես ասում են՝ օրենքի առաջ բոլորն են հավասար:

Նառա

Ես նույնպես ուզում եմ պարզաբանում ստանալ աըդ հարցի շուրջ: Մեր կազմակերպությունը նույնպես աշխատում է վեց օրըա աշխատանքային գրաֆիկով և հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել հերթափոխով: Ինչ պետք է արվի աըդ դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Նաիրի

Բարեվ Ձեզ հարգելի կոլեգաներ.
Ներեցեք Մերի բայց Ա/Օ -ի մեջ որտեղ է ասվում, որ կազմակերպությունը պետք է աշխատի 5, իսկ աշխատողը 6 օր: Խնդրում եմ, եթե հնարավոր է հստակ նշեք հոդվածը որովհետեւ 142-2-ում դա չի ասվում:
Նախապես շնորհակալ եմ:

Ռաֆիկ

Հարգելի Գեղեցիկ

Տես նաև ԱՕ 155 հոդված

Հերմինե

Հարգելի Ռաֆիկ, 155 հոդվածը ընդամենը սահմանում է հանգստյան օրերը.
Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին, բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
իսկ 142-ում պարզ ասվում է.
Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Հանրակրթական համակարգի աշխատողների համար կարող է սահմանվել վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով:
Իսկ նախկինում 142 հոդվածը այսպես էր շարադրված.
Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված` անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:

Լուսինե

Խնդրում եմ պատասխանեք հետյալ հարցիս.Ա/Ձ-ն ունի շինանյութի բաժին և 2 աշխատող,աշխատում են հերթափոխային գրաֆիկով,այսինքն կիրակի օրն էլ.Այս դեպքում նոր փոփոոխությունով ես ոնց պետք է կազմեմ տաբելը,այսինքն ամեն մեկը պետք է 2 օր հանգստանա,ապա այդ հանգստյան օրերին ես ում պետք է դնեմ:Մոռացա ասեմ,որ աշխատում է օրեկան 11 ժամ:

Հերմինե

երրորդ աշխատող է պետք, կամ անհատ ձեռնարկատիրոջը միացրեք ձեր հերթափոխային գրաֆիկին 🙂
շաբաթվա ժամերի հետ կապված ամեն ինչ կարգին է, խնդիրը օրեկան 8 ժամը գերազանցելու մեջ է

նարինե

Հարգելի կոլեգաններ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ աշխատողները պետք է ունենան երկու հանգստյան օր, որոնք կհաջորդեն իրար: Այսիքն աշխատողը չի կարող ունենալ հանգստյան օրեր` ուրբաթ և կիրակի:

նարինե

ուզում եմ նշեմ նաև, որ այս փոփոխություններով կանխամտածված է, որ գործատուն մտածի նոր աշխատատեղեր ստեղծելու շուրջ:

Հերմինե

Նարինե
Որտեղ եք կարդացել, որ աշխատողը պետք է ունենա երկու հանգստյան օր, որոնք կհաջորդեն իրար??????????

Արսեն

Հերմինե ջան համաձայն
Հոդված 155. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը
5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:

Հերմինե

Ճիշտ որ
Շնորհակալություն Արսեն ու բարի գալուստ, չեք երևում 🙂

Արսեն

Մերսիներ Հերմինե ջան ժամանակ չի լինում 😉