Արևային վահանակի տեղադրում

Հերմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ ասել՝ արևային վահանակներ տեղադրելուց հետո ԱԱՀ պե՞տք է վճարվի 2025-ից, եթե այո, ապա ինչպե՞ս է դա լինելու, եթե ուղղակի բնակելի սեփական տան տանիքին է դրված, ԱՁ չի, կազմակերպություն չի։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ձեր պայմանագրում ինչ է գրավծ այդ մասին, եթե ֆիզ.անձ եք ինչի պիտի ԱԱՀ վճարեք, լրացուցիչ տվյալների կարիք կա, ինչ պայմաններով եք տեղադրել,

Հերմինե

Շնորհակալ եմ շատ, ուղղակի մի գրառման տակ, արդյոք արժի դնել, թե ոչ, էնքան շատ գրեցին, որ ԱԱՀ կա, այստեղ հարցս ձևակերպեցի։

Tigran

ԱԱՀ-ի հարցը չի, ավելի լավ է հաշվարկ արեք ինչքնով է ձեռնտու, թե բանկն ու վաճառողն օգտվելու են, իսկ դուք չէ, հետո ավելի լավ պանել դուրս գա կասեք արժեր,

Nerses

Եթե Դուք եք վաճառում կամ տեղադրում, ծառայություն մատուցում, պետք է հաշիվ գրեք կամ հդմ տրամադրեք և եթե ԱԱՀ-ի դաշտում եք վճարեք հարկը, իսկ եթե Դուք ձեռք բերող կողմն եք վճարում եք ընդամենը ապրանքի դիմաց շառայության դիմաց։

Հերմինե

Ես ձեռք բերող կողմն եմ, շատ շնորհակալ եմ։

Արմեն

Բարև Ձեզ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 108.Եկամուտ չհամարվող տարրերը
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝
16) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողիէլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

Հոդված 112.Ծախս չհամարվող տարրերը
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
13) ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը.

Հոդված 147.Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
34) վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները.

Հոդված 407.Ապօրինի գործունեությամբ զբաղվելը
7. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների

4) սեփական կարիքների բավարարման համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ ինքնավար էներգաարտադրողների արտադրած էլեկտրական էներգիայի հանձնումն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին, այդ թվում՝ դրա դիմաց ստացվող հատուցումները, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը.:

Կարծում եմ Ձեզ վերաբերում է 147 հոդվածը և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել 407 հոդվածով սահմանված չափերը չանցնելուն: