Էմիլի․
Ինչպիսի՞ արտոնություններ կան հղիներ համար աշխատանքի ներակայանալիս: Ճի՞շտ է, որ մեկ օր ազատ են շաբաթվա մեջ հինգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էմիլի․
Ինչպիսի՞ արտոնություններ կան հղիներ համար աշխատանքի ներակայանալիս: Ճի՞շտ է, որ մեկ օր ազատ են շաբաթվա մեջ հինգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, նման բան չկա, այլ կա, օրինակ, այն, որ եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից՝ պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:
Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Իսկ եթե աշխատակիցը աշխատել է 2 տարի նույն հիմնարկում, և համայնքի խոշորացում է լինում, հիմնարկը տեղափոխվում է մեկ այլ պաշտոնի, դա լինում է հղիության 5-րդ ամսում, կասե՞ք՝ ինչպես է հաշվարկվելու նրա 140 օրվա ֆիզ. արձակուրդի գումարը։
Պետք է հաշվարկը տարվի սովորական կարգով։ Մինչ նոր աշխատակազմի ձևավորումը վերցրեք տեղեկանք Ձեզ համար վճարված աշխատավարձի ու պահումների մասին, որ շատ դժվարություն չլինի, չհաշված, որ այդ բոլոր տվյալները կամ փաստաթղթերը ենթակա են արխիվացման: Նայեք նաև համայնքային ծառայության մասին օրենքի 29-րդ ու 29.1-րդ հոդվածները:
Տեղականքի որևէ նմուշ կարո՞ղ եք տալ։
Հղի կնոջ պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ:
Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:
Օրենքի կետ կասե՞ք։
Աշխատանքային օրենսգրքի հոդված 141. Ոչ լրիվ աշխատաժամանակը, հոդված 187. Ոչ լրիվ աշխատաժամանակի վարձատրությունը։
Շնորհակալություն։