Արտոնագրի հետ կապված

Արուսյակ.

Մի հարց ևս. ես ունեմ արտոնագիր, համաճարակի հետ պայմանավորված չեմ աշխատել 1 տարի և չեմ մոտեցել հարկային։ Հիմա ինձ մոտ ցույց է տալիս գործող, սակայն հասցե չկա: Հնարավո՞ր է,ո ր ես ինչ որ վճարումներ պետք է կատարեմ, եթե չեմ դիմել հարկային: Հիմա ուզում եմ նորից վերսկսել գործունեությունս, սակայն այլ վայրում և այլ հասցեով, արդյո՞ք կարող եմ ներկայիս արտոնագրով աշխատել, թե՞ պետք է նորի համար դիմեմ: Նախապես շնորհակլություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կգրեք` ի՞նչ արտոնագիր է դա, ի՞նչ գործունեության մասին է, տվյալները թերի եք գրել:

Արուսյակ

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, սկիզբը 2020 հունվար, ավարտը 2020 դեկտեմբեր։ Ես համաճարակի պատճառով դադարել եմ գործել 2020 մարտ ամսից, սակայն չեմ մոտեցել հարկային, որ դադարել եմ գործել, չնայած հիմա իրենց կայքում գործող է ցույց տալիս։ Կարո՞ղ է տույժեր ունենամ այդ պատճառով:

Tigran

Տույժեր չեք ունենա, 2022-ի հաշվով գործելու համար պետք է դիմեք հարկային, ներկայացնեք հարկային մարմնի հաստատած ձևով, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ստանաք արտոնագիրը:

Ալլա

Եթե գործել եք որպես ԱՁ և տվել եք դադարեցման հայտարարություն, ապա հիմա կարող եք տալ հայտարարություն վերսկսման մասին և միկրոյի դաշտում գործելու մասին։

Ալլա

Բայց դուք գրել եք, որ հարկայինի կայքում ցույց է տալիս գործող, նշանակում է` չեք տվել դադարեցման հայտարարություն, մոտեցեք հարկային ճշտեք, ինչ վիճակում եք գտնվում։

Ներսես

Եթե դադար չեք տվել, շատ հնարավոր է հարկային պարտավորություններ ունենաք: Դիմեք պարտադիր ՊԵԿ: