Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ: Աշխատում ենք արտոնագրային հարկով, որը այլևս, ինչպես հասկացա, չի գործելու 2020 թվականից: Խնդրում եմ, ինձ օգնեք իմանալ՝ ինչ հարկատեսակով պետք է աշխատենք և ինչպես: Նշեմ նաև, որ ունենք նաև գրանցված 3 աշխատող:
Եթե շրջանառության 24 միլիոնի շեմը չի գերազանցում, ուրեմն կարող եք աշխատել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Գրանցված աշխատողները մնում են նույն կարգավիճակում, որոնց համար վճարելու եք եկամտային հարկ:
Ավելացնեմ, որ յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար վճարվող եկամտային հարկը 5 000 դրամ է, իսկ սոց. վճարը՝ 2.5 %, և 1 000 դրամ դրոշմանիշային վճար: