Արտաքին բուֆետի հարկման վերաբերյալ

Liana.

Հարգելի կոլեգաներ, ապրիլի 1-ից հանրային սնունդը հարկվելու է արտոնագրային վճարով, և “Հաստատագրված վճարների մասին” օրենքի Գլուխ 16 ուժը կորցրած է ճանաչվում: Իսկ ինչպե՞ս է հարկվելու “Հաստատագրված վճարների մասին” օրենքի Գլուխ 16-ի 35րդ-հոդված 2-րդ կետով սահմանված արտաքին բուֆետը: Նոր` “Արտոնագրային վճարների մասին” օրենքում նման կետ չկա, միայն սպասարկման սրահով է որոշվում, այն էլ սկսվում է մինչև 50մ քառակուսու համար, ուղղիչ գործակից չկա և եռամսյակի համար 225.000 դրամ: Իսկ եթե սպասարկման սրահ չունես, ինչպե՞ս է որոշվելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր°

Դե ինչպես տեսնում ենք, հավանաբար հանրային սնունդը համարելով եկամտաբեր գործունեություն` վճարի նվազագույն չափ սահմանել են 225 հազ. դրամը՝ թեկուզ սպասարկման սրահ չունենալու (չունենալ=0<50) կամ օր. 5 մ² սրահի համար և եռամսյակում թեկուզ 1 օր աշխատելու դեպքում…

Liana

Դաժան է և մեղմ ասած անտրամաբանական…