Սաթեն.
Խնդրում եմ, շտապ պատասխանեք՝ ե՞րբ են վերագնահատվում արտարժույթով տրված կամ ստացված կանխավճարները:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Սաթեն.
Խնդրում եմ, շտապ պատասխանեք՝ ե՞րբ են վերագնահատվում արտարժույթով տրված կամ ստացված կանխավճարները:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերագնահատումը կատարվում է արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների փոփոխման, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
Արտարժույթով գնման գործարքների համար օրենքով սահմանվում է ներքոգրյալը, սակայն կոնկրետ կանխավճարի հետ կապված չի մանրամասնվում։
1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝
1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով ձևավորվող հարկման բազաները և ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են՝
ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման հարկային հայտարարագրի ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ապրանքի ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
3) հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է այդ եկամուտների վճարման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
(16-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն)
Կատարվել է փոփոխություն՝
Հոդված 6. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ․ ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.».
2) 2-րդ կետից «կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի» բառերը հանել, և նույն կետը «դուրս գրման ամսաթվի դրությամբ» բառերից հետո լրացնել «(անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)» բառերով:
Սովորաբար կանխավճարները վերագնահատվում են կախված գործարքի տեսակից, եթե ԵՏՄ երկրից ապրանքի ներմուծում է, ապա այն վերագնահատվում է սահմանը հատելու օրը կենտրոնական բանկում սահմանված արտարժույթի կուրսին համապատասխան:
Արտարժույթով գործարքներ սովորաբար Հայաստանի Հանրապետության տարածքում չեն թույլատրվում, բացառություն են արտասահմանից ներմուծված ապրանքները, տվյալ գործարքի ժամանակ արտարժույթը վերագնահատվում է սահմանը հատելու պահին կենտրոնական բանկում գործող կուրսով: