Շուշան.
Արդյո՞ք երկու ռեզիդենտ կազմակերպություններ իրավունք ունեն կատարել դոլարային փոխանցումներ՝ կատարված ծառայությունների կամ վաճառված ապրանքների դիմաց:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Շուշան.
Արդյո՞ք երկու ռեզիդենտ կազմակերպություններ իրավունք ունեն կատարել դոլարային փոխանցումներ՝ կատարված ծառայությունների կամ վաճառված ապրանքների դիմաց:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օրենքի Հոդված 6.Հայաստանի Հանրապետության արժույթով գործարքների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները (ներառյալ
ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները), իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
5. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր (կանոնավոր, ոչ կանոնավոր, չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետևյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով
ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչքի, վայրէջքի և լուսավորման, կանգառների կառավարման, շարժական և մեխանիկական սանդուղքների ներդրման և գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում
օդանավեր քարշակելու ծառայություն).
անկախ դրանց գումարային մեծությունից, կարող են իրականացվել նաև ազատ փոխարկելի արտարժույթով:բ) ուղևորի, ուղեբեռի, բեռի և փոստի վերգետնյա սպասարկում և հաշվառում.
գ) ավիացիոն անվտանգության և օդանավերի պահպանման ծառայություններ.
դ) օդանավերի կոմունալ ծառայություններ.
ե) վառելիքի և հեղուկների մատակարարում.
զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ.
է) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ.
ը) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների 20 կմ շառավղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:
Սույն մասում նշված դեպքում ավիացիոն ծառայությունների դիմաց վճարումները ոչ ռեզիդենտ ավիացիոն ընկերությունների կողմից կարող են կատարվել արտարժույթով:
6. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղևորների, բեռի և փոստի փոխադրման ծառայությունների փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով:
7. Անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների գնանշումները կամ վճարումները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու շահագործողների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) միջև կատարվող գործարքների գնանշումները կամ անկանխիկ վճարումները
9. Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները
վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ, արտարժութային պարտատոմսերի գծով վճարումները (ներառյալ
արժեկտրոնները), «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի:Ոչ, օրենքով չի թույլատրվում։
Շնորհակալ եմ արձագանքի համար
Ոչ, միայն ՀՀ դրամով։