Արտարժույթով հաշվի համալրում

Ելենա.

Աշխատանքումս կատարվել է մի թերացում: Աշխատակիցս Հաշվի համալրում է կատարել 100USD: Դրամարկղում չունեմ USD: Ես ձեւակերպել եմ իր անունից վճարում եւ 228.2 հաշվին 100 դոլար պարտք եմ այդ աշխատակցիս: Ինչպես դա ձեւակերպեմ? Ինչպես փակեմ պարտքս?

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ,Ելենա,ես ինչքան գիտեմ,Հայաստանում արգելվում է արտարժույթով գործարք անելը,նման դեպքում Դուք նախ պետք է ունենաք արտարժութային դրամարկղ հարկայինի կողմից հատատված,ես Ձեզ խորհուրդ կտայի նման պարագայում վարվել հետևյալ կերպ.
1.եթե տվյալ ամսվա դրամարկղի էջը չեք փակել,այսինքն վերջնական մնացորդը չեք գրել,ապա այդ գործարքի 100դոլարը փոխարինեք դրան համարժեք դրամով`օգտագորշելով տվյալ օրվա կուրսը.100դոլար գումարի վրա գիծ քաշեք այնպես,որ ընթեռնելի լինի նախկին գրառումը,վրան գրեք ճիշտը
2. եթե փակել եք ամսվա էջը,ապա ամբողջ էջի վրա խաչ քաշեք,հաջորդ էջից գրեք այդ ամսվա տվյալները և 100դոլարի տողում գրեք այնպես ինչպես ես վերը նշեցի
Կարծում եմ որ կարողացա ինչ-որ կերպ Ձեզ օգտակար լինել….

Hayk

Հարգելի Ելենա`
Իմ կարծիքով ճիշտ կլինի 100$ փոխառության պայմանագիր կնքեք , բայց անպայման պայմանագրում նշեք որ գումարը տրամադրվում է արտադրական նպատակներով (սպարողական փոխառությունները կարելի է տրամադրել միայն ՀՀ դրամով)

N.N.

Հարգելի Ելենա, Ձեզ կառաջարկեմ հետևյալը. հաշվի մուտքագրումը ձևակերպեք որպես փոխառություն` 5131, կնքեք պայմանագիր կարճաժամկետ փոխառության մասին մուտք անող անձի տվյալներով(եթե ցանկանում եք կարող եմ ձևը ուղարկել գրեք էլ. հասցեն), պայմանագրում նշեք առանձին կետով, որ գումարը մուտք է արվելու USD ով, բայց հետ է վերադարձվելու դոլլարին համարժեք ՀՀ դրամով տվյալ օրվա կամ նախօրոք պայմանավորված փոխարժեքով: Այդպես կարող եք պարտքը վերադարձնել ՀՀ դրամով և ոչ մի օրենք չեք խախտի:

Ելենա

Շատ շնորակալ եմ բոլորից: N.N. իմ էլ. հացսեն lena-yerevan շնիկ mail.ru:

Ելենա

Մեկ հարց էլ ունեմ: Պայմանագիրը որ կնքեմ ես իրավունք ունեմ գումարը միանգամից իր անունից մուտքագրեմ հաշվին: Թե ըստ օրենքի պետք է մտնի գումարը դրամարկղ եւ հետո դուրս գրվի հաշվին համալրելու համար?

N.N.

Հաշվին մուտք անելու այդպիսի սահմանափակումներ չկան: Կարելի է հաշիվը համալրել միանգամից, սակայն որպես հիմք-փաստաթուղթ պետք է կնքվի պայմանագիր, ինչպես իմ առաջարկած դեպքում: